Հոդված 17. Բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ, պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը

(վերնագիրը փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)
1. Բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձինք հաշվառվում են տեսչության կողմից՝ հաշվառման գրանցամատյանում գրանցման և բուսասանիտարական հաշվառման վկայականի տրամադրման միջոցով:
2. Հաշվառման գրանցամատյանի տվյալները թարմացվում են յուրաքանչյուր տարի:
3. Բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատում է լիազոր մարմինը:
(17-րդ հոդվածը խմբ. 18.05.09 ՀՕ-136-Ն)