Հոդված 22. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը
Հոդված 22. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը
(վերնագիրը փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)
1. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները սահմանային հսկիչ կետերում ենթակա չեն բուսասանիտարական վերահսկողության, եթե դրանք գտնվում են կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների արտածումը բացառող, կնիքով զմռսված և փակ բեռնատարաներում:
2. Եթե բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները գտնվում են այնպիսի տարաներում, որոնցից հնարավոր է վնասակար օրգանիզմների ներթափանցումը շրջակա միջավայր, ապա դրանք նույնպես ենթակա են պարտադիր բուսասանիտարական ստուգման:
(22-րդ հոդվածը փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)