Գլուխ 5 · ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. Ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները
Հոդված 12. Ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները
1. Բույսերի պաշտպանություն կարող է իրականացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
2. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության գործողությունները.
2) վերահսկողություն իրականացնող մարմնից ստանալու համապատասխան պարզաբանումներ իր իրավունքների մասին.
3) չենթարկվելու բույսերի կարանտինի պետական տեսուչի այն պահանջներին, որոնք չեն համապատասխանում նրա իրավասություններին: