Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-04-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · Բուսասանիտարիայի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Տեսուչի իրավունքները

գործել է մինչև 2012-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 15. Տեսուչի իրավունքները

(վերնագիրը փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)

Տեսուչն իրավունք ունի՝

1) վերահսկելու ֆիզիկական և իրավաբանական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բուսասանիտարական կանոններով և նորմերով սահմանված միջոցառումների իրականացումը.

2) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու տվյալ երկրի բուսասանիտարական հավաստագիր.

3) բուսասանիտարական կանոններին և նորմերին համապատասխան` վերահսկելու բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վարակազերծման իրականացումը.

4) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարելու ստուգումներ.

5) սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում կատարելու բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների տարանցիկ փոխադրվող և վերաարտահանվող բեռների բուսասանիտարական կանոններին համապատասխանության ստուգումներ.

6) ստուգելու Հայաստանի Հանրապետության տարածքում բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների փոխադրման և իրացման գործընթացներում բուսասանիտարական անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը (բուսասանիտարական հաշվառման վկայական, բուսասանիտարական հավաստագիր կամ բուսասանիտարական անձնագիր): Բուսասանիտարական տեսակետից ոչ պիտանի ճանաչված` կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բուսական արտադրանքն ուղարկելու տեխնիկական վերամշակման կամ ոչնչացման, իսկ սերմնանյութն ու տնկանյութը` վարակազերծման կամ ոչնչացման.

7) իրականացնելու մաքսային սահմանով տեղափոխվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը.

8) բուսասանիտարիայի բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով կարանտին հայտարարված գոտում տալու առաջադրանքներ և հսկողություն իրականացնելու դրանց կատարման նկատմամբ.

9) բուսասանիտարական զննման և ստուգման միջոցով որոշելու`

ա. ներմուծման բուսասանիտարական հավաստագիր տրամադրել ներմուծվող բեռի կամ դրա որոշակի խմբաքանակի համար, եթե դա զերծ է կարանտին վնասակար օրգանիզմներից,

բ. ներմուծման բուսասանիտարական հավաստագիր տրամադրել տեխնիկական կամ պարենային նպատակներով օգտագործման համար նախատեսված այն բեռներին, որոնցում հայտնաբերվել են կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ.

10) տալու բուսասանիտարական անձնագիր, ստուգելու բուսասանիտարական հաշվառում անցած ֆիզիկական և իրավաբանական անձանց լրացրած բուսասանիտարական անձնագրի և բեռի բուսասանիտարական վիճակի համապատասխանությունը.

11) իրականացնելու բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ առևտրային նպատակով արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող և պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը.

12) պահանջելու փաստաթղթեր, կազմելու տեղանքի սխեման, իրականացնելու արտադրատարածքների ու ցանքատարածությունների բուսասանիտարական զննում և ստուգում:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 18.05.09 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։