Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Բուսասանիտարիայի օրենսդրությունը
Հոդված 3. Բուսասանիտարիայի օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի դրույթները:
(3-րդ հոդվածը փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)