Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-04-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · Բուսասանիտարիան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 7. Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը

գործել է մինչև 2012-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 7. Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը

1. Բույսերի պաշտպանության միջոցները պարտադիր ենթակա են պետական գրանցման:

2. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցումն իրականացնում է լիազորված մարմինը՝ բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի կազմը և լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված բույսերի պաշտպանության նոր միջոցների պետական գրանցումը իրականացվում է, եթե՝

1) դրանք երկու տարի անընդմեջ փորձարկվել են հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում.

2) առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:

4. Օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:

5. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության նոր սինթեզված, փորձարկված միջոցների համար՝

ա) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում դրանց երկու տարվա դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին,

բ) առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, գիտության և կրթության լիազոր մարմնի մասնագիտական դրական եզրակացությունները.

2) օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման համար՝

ա) բույսերի պաշտպանության միջոցի առևտրային անվանումը, ազդող նյութը, ձևը, արտադրող ֆիրման,

բ) գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը և համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում,

գ) բույսերի պաշտպանության միջոցի ծախսի նորման, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը, մշակման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները, մշակումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները,

դ) բույսերի պաշտպանության միջոցի հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում),

ե) բույսերի պաշտպանության միջոցի քիմիական փորձաքննության, մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, բույսերի պաշտպանության տվյալ միջոցի՝ ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը).

զ) թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի ֆլորա, ֆաունա և միկրոֆլորա).

է) ազդեցությունը վերարտադրողականության վրա.

ը) մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ հատկությունները:

6. Հանձնաժողովի եզրակացության և ներկայացվող փաստաթղթերի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:

7. Բույսերի պաշտպանության նոր միջոցների փորձարկումն իրականացվում է դրանք գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

8. Լիազոր մարմինը փորձարկման եզրակացությունը և համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է տվյալ բույսերի պաշտպանության միջոցը Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկելու կամ մերժելու մասին որոշում և տեղյակ է պահում հայտատուին:

(7-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 18.05.09 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։