Հոդված 10. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ և ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄՅՈՒՍ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները, պետական կառավարման տեղական մարմինները սույն ծրագիրը ընդունելուց հետո նրանում ընդգրկված ձեռնարկությունների և օբյեկտների նկատմամբ իրավունք չունեն կատարել կազմակերպական-կառուցվածքային, կադրային և գույքային փոփոխություններ, այդ թվում` ձեռնարկության գույքի գրավադրում, բացի օրենսդրությամբ սահմանված դեպքերից, եթե դրանք նախատեսված չեն ձեռնարկության սեփականաշնորհմանը նախապատրաստելու միջոցառումների պլանով, որը հաստատվում է սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից:
Ծրագրում այլ սահմանափակումները կարող են սահմանվել լրացումների և փոփոխությունների միջոցով:
(10-րդ հոդվածը լրաց. 09.09.96 ՀՕ-77)