Հոդված 6. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՁևԵՐԸ
Հոդված 6. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՁևԵՐԸ
Տարաժամկետ վճարումների սանդղակի ելակետային թվերը վերցվում են 1995 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և յուրաքանչյուր եռամսյակ, դրամի արժեզրկումը արտահայտելու նպատակով, կարող են ինդեքսավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Սույն ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտը նրա աշխատավորական կոլեկտիվի կողմից ստեղծված տնտեսական ընկերակցությանը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականաշնորհելու մասին որոշումը կայացնելուց հետո ստեղծված տնտեսական ընկերակցությունը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում սեփականաշնորհման հատուկ հաշվին փոխանցել օբյեկտի արժեքի համապատասխան մասը (սանդղակ 1) կամ, ցանկության դեպքում, օբյեկտի ամբողջ արժեքը` հաշվի առնելով կանխավճարը:
Նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից և կանխավճարը չի վերադարձվում:
Տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է նաև վարձակալական գույքի գնման, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ժամանակ:
(6-րդ հոդվածը փոփ. 19.11.96 ՀՕ-89)
Ս ա ն դ ղ ա կ
«Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման տարաժամկետ վճարումների չափը
__________________________________________________________________
Վճարման գումարը
(դրամ) Առաջին վճարը
(դրամ) Վճարման ժամկետը
(տարի)
Վճարումների
քանակը
__________________________________________________________________
Մինչև 600.000 100 %
- -
600.001 - 1400.000 ոչ պակաս 600.000 + 40 %
այն մասից, որը գերազանցում է
600.000-ից
1
2
1.400.001 - 2.400.000 ոչ պակաս 920.000 + 30 %
այն մասից, որը գերազանցում է
1.400.000-ից
2
3
2.400.001 և բարձր ոչ պակաս 1.220.000 + 20 %
այն մասից, որը գերազանցում է
2.400.000-ից 3 4
(Սանդղակը փոփ. 19.11.96 ՀՕ-89)
Տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի է առնվում սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսը:
Վճարման ձևը և լրացուցիչ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: