Հոդված 4. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ, ՈՐՈՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԾՐԱԳՐՈՎ
Հոդված 4. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ, ՈՐՈՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԾՐԱԳՐՈՎ
Սույն ծրագրի մասն է կազմում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկն ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների` առանձին նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, միջազգային մրցույթով սեփականաշնորհվող ձեռնարկությունների և «փոքր» օբյեկտների ցանկը: Այն «փոքր» օբյեկտները, որոնք ընդգրկված չեն ծրագրի ցանկերում, համարվում են ծրագրի մաս և սեփականաշնորհվում են` հայտ ներկայացնելով սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմին:
Ծրագրի ցանկերում ընդգրկված այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհման կոնկրետ ձևը նշված չէ, կսեփականաշնորհվեն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևով, այդ թվում նաև բաց բաժնետիրական ընկերությունների ձևով: