Հոդված 2. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 2. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ընթացիկ փուլում սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ընտրության սկզբունքներն են`
- գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը սպասարկող և հարակից ճյուղերի ձեռնարկությունների ու օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջնությունը.
- ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող և դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա առավելագույն ազդեցություն ունեցող ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման առաջնությունը.
- արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը և ապապետականացումը.
- «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտումը:
Անավարտ շինարարության բոլոր օբյեկտներն ընդգրկված են ծրագրի մեջ: