Անցնել բովանդակությանը

Հոդված 11.3. Միության մեջ ընդգրկվելը կամ միավորվելը:

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.3 Միության մեջ ընդգրկվելը կամ միավորվելը:

Ընթացակարգը

1. Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է միանալ Միությանը:

2. Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած ինքնիշխան երկիր կարող է դիմել՝ իրեն որպես անդամ երկիր ընդունելու խնդրանքով:

3. Միությանը միանալու կամ դրա մեջ ընդգրկվելու խնդրանքը պետք է պարունակի Միության Կանոնադրությանը և դրա պարտադիր Փաստաթղթերին միանալու մասին պաշտոնական հայտարարություն: Այն շահագրգիռ երկրի Կառավարության կողմից ուղարկվում է Միջազգային բյուրոյի գլխավոր տնօրենին, որը, կախված հանգամանքներից, տեղեկացնում է միանալու մասին կամ խորհրդակցում է անդամ երկրների հետ ընդունելու վերաբերյալ խնդրանքի կապակցությամբ:

4. Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող երկիրը համարվում է որպես անդամ երկիր ընդունված, եթե նրա խնդրանքին աջակցում են Միության անդամ երկրների առնվազն երկու երրորդը: Այն անդամ երկրները, որոնք չեն պատասխանում չորս ամսվա ընթացքում, համարվում են ձեռնպահ:

5. Միանալու կամ անդամ ընդունելու մասին անդամ երկրների Կառավարություններին տեղեկացնում է Միջազգային բյուրոյի գլխավոր տնօրենը: Միանալը կամ ընդունումը ուժի մեջ է մտնում այդ ծանուցման օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։