Հոդված 8. Տարածաշրջանային միություններ:
Հոդված 8 Տարածաշրջանային միություններ:
Հատուկ համաձայնագրեր
1. Անդամ երկրները կամ նրանց փոստային ադմինիստրացիաները, եթե այդ երկրների օրենսդրությունը չի խոչընդոտում դրան, կարող են ստեղծել տարածաշրջանային միություններ և կնքել հատուկ համաձայնագրեր միջազգային փոստային ծառայության վերաբերյալ՝ պայմանով, սակայն, որ դրանց մեջ չներառվեն այնպիսի դրույթներ, որոնք պակաս բարենպաստ կլինեն բնակչության համար, քան Փաստաթղթերով նախատեսվածները, որոնց մասնակից են շահագրգիռ անդամ երկրները:
2. Տարածաշրջանային միությունները կարող են դիտորդներ ուղարկել Միության Համագումարներ, Համաժողովներ և Ժողովներ, Վարչական խորհրդի, ինչպես նաև Փոստային շահագործման խորհրդի նիստերին.2:
3. Միությունը կարող է դիտորդներ ուղարկել Տարածաշրջանային միությունների Համագումարներ, Համաժողովներ և Ժողովներ: