Հոդված 31.18. Ընդհանուր Կանոնակարգի, Կոնվենցիայի և Համաձայնագրերի փոփոխությունը
Հոդված 31.18 Ընդհանուր Կանոնակարգի, Կոնվենցիայի և Համաձայնագրերի փոփոխությունը
1. Ընդհանուր Կանոնակարգում, Կոնվենցիայում և Համաձայնագրերում սահմանվում են դրանց վերաբերող առաջարկությունների ընդունման պայմանները:
2. 1-ին կետում նշված Փաստաթղթերն ուժի մեջ են մտնում միաժամանակ և միևնույն ժամկետով: Համագումարի կողմից այդ Փաստաթղթերի ուժի մեջ մտնելու համար սահմանված օրվանից դադարեցվում են նախորդ Համագումարի համապատասխան Փաստաթղթերը:
Գ լ ու խ IV
Տարաձայնությունների լուծումը