Հոդված 21.11. Միության ծախսերը:
Հոդված 21.11 Միության ծախսերը:
Անդամ երկրների անդամավճարները
1. Յուրաքանչյուր Համագումար սահմանում է.
ա) Միության ամենամյա ծախսերի,
բ) հաջորդ Համագումարի անցկացման հետ կապված ծախսերի առավելագույն գումարը:
2. 1-ին կետում նախատեսված ծախսերի առավելագույն գումարը կարող է գերազանցվել, եթե դա են պահանջում հանգամանքները, Ընդհանուր կանոնակարգի՝ դրան վերաբերող դրույթները պահպանելու պայմանով:
3. Միության ծախսերը, անհրաժեշտության դեպքում ներառելով նաև 2-րդ կետում հիշատակված ծախսերը, համատեղ հոգում են Միության անդամ երկրները: Այդ նպատակով յուրաքանչյուր անդամ երկիր ընտրում է անդամավճարի այն դասը, որին ցանկանում է իրեն դասել: Անդամավճարների դասերը սահմանված են Ընդհանուր կանոնակարգով:
4. 11-րդ հոդվածի հիման վրա Միությանը միանալու կամ դրա մեջ ընդունվելու դեպքում շահագրգիռ երկիրն ազատորեն ընտրում է անդամավճարի այն դասը, որին ինքը ցանկանում է դասվել Միության ծախսերի բաշխման ժամանակ:
Բ ա ժ ի ն II
Միության Փաստաթղթերը
Գ լ ու խ I
Ընդհանուր դրույթները