Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Միության Փաստաթղթերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22 Միության Փաստաթղթերը

1. Կանոնադրությունը Միության հիմնական ակտն է: Այն պարունակում է Միության հիմնադրույթները:

2. Ընդհանուր կանոնակարգը բաղկացած է դրույթներից, որոնք ապահովում են Միության Կանոնադրության կիրառումը և գործունեությունը: Այն պարտադիր է բոլոր անդամ երկրների համար:

3. Համաշխարհային փոստային միության Կոնվենցիան, Նամակագրական թղթակցության Կանոնակարգը և Փոստային ծանրոցների Կանոնակարգը ներառում են ընդհանուր կանոններ, որոնք կիրառելի են միջազգային փոստային ծառայության նկատմամբ, ինչպես նաև` դրույթներ նամակագրական թղթակցության և փոստային ծանրոցների ծառայությունների մասին: Այս Փաստաթղթերը պարտադիր են բոլոր անդամ երկրների համար.12:

4. Միության Համաձայնագրերը և դրանց Կանոնակարգերը կարգավորում են այն անդամ երկրների միջև ծառայությունները, բացառությամբ նամակագրական թղթակցության և փոստային ծանրոցների ծառայությունների, որոնք մասնակցում են դրանց: Դրանք պարտադիր են միայն այդ երկրների համար:

5. Կանոնակարգերը, որոնք պարունակում են Կոնվենցիայի և Համաձայնագրերի կատարման համար անհրաժեշտ կիրառման կանոններ, հաստատվում են Փոստային շահագործման խորհրդի կողմից՝ հաշվի առնելով Համագումարի որոշումները.13:

6. Միության Փաստաթղթերին կցվող հնարավոր Եզրափակիչ արձանագրությունները, որոնց մասին նշվում է 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում, պարունակում են այդ Փաստաթղթերի վերաբերյալ վերապահումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։