Հոդված 23.15. Միության Փաստաթղթերի կիրառումը այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունները ապահովվում են անդամ երկրների կողմից
Հոդված 23.15 Միության Փաստաթղթերի կիրառումը այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունները ապահովվում են անդամ երկրների կողմից
1. Յուրաքանչյուր երկիր ցանկացած պահի կարող է հայտարարել, որ իր կողմից Միության Փաստաթղթերի ընդունումը տարածվում է այն բոլոր տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերություններն ինքը ապահովում է, կամ՝ միայն դրանց մի մասի վրա:
2. 1-ին կետում նախատեսված հայտարարությունը պետք է ուղարկվի Միջազգային բյուրոյի գլխավոր տնօրենին:
3. Յուրաքանչյուր անդամ երկիր ցանկացած պահի կարող է Միջազգային բյուրոյի գլխավոր տնօրենին ծանուցում ուղարկել Միության Փաստաթղթերի կիրառումը դադարեցնելու մասին, որոնց վերաբերյալ նա արել է 1-ին կետում նախատեսված հայտարարությունը: Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում այն Միջազգային բյուրոյի գլխավոր տնօրենի ստանալու օրվանից մեկ տարի անց:
4. 1-ին և 3-րդ կետերում նախատեսված հայտարարությունների և ծանուցումների մասին անդամ երկրներին տեղեկացնում է Միջազգային բյուրոյի գլխավոր տնօրենը:
5. 1-4-րդ կետերը չեն կիրառվում այն տարածքների նկատմամբ, որոնք Միության անդամ երկիր են, և որոնց միջազգային հարաբերությունները ապահովվում են անդամ երկրի կողմից: