Անցնել բովանդակությանը

Հոդված 25.15. Միության Փաստաթղթերի ստորագրումը, իսկության հաստատումը, վավերացումը և հավանության այլ ձևերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25.15 Միության Փաստաթղթերի ստորագրումը, իսկության հաստատումը, վավերացումը և հավանության այլ ձևերը

1. Համագումարում ընդունված Միության Փաստաթղթերը ստորագրվում են անդամ երկրների լիազորված ներկայացուցիչների կողմից:

2. Կանոնակարգերի իսկությունը հաստատվում է Փոստային շահագործման խորհրդի նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից:

3. Կանոնադրությունը վավերացվում է այն ստորագրած երկրների կողմից՝ հնարավորինս սեղմ ժամկետում:

4. Միության մյուս Փաստաթղթերին հավանություն տալը, բացի Կանոնադրությունից, կատարվում է յուրաքանչյուր ստորագրած երկրի ներքին սահմանադրական դրույթներին համապատասխան:

5. Եթե որևէ երկիր չի վավերացնում Կանոնադրությունը կամ հավանություն չի տալիս իր կողմից ստորագրված այլ Փաստաթղթերին, ապա Կանոնադրությունը և մյուս Փաստաթղթերը, այսուհանդերձ, պարտադիր են այն երկրների համար, որոնք դրանք վավերացրել կամ հավանության են արժանացրել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։