Հոդված 30. Կանոնադրության փոփոխությունը
Հոդված 30 Կանոնադրության փոփոխությունը
1. Որպեսզի Համագումարին ներկայացված և սույն Կանոնադրությանը վերաբերող առաջարկներն ընդունվեն, պետք է ստանան Միության անդամ երկրների առնվազն երկու երրորդի հավանությունը:
2. Համագումարի կողմից ընդունված փոփոխությունները կազմում են լրացուցիչ արձանագրություն, և եթե Համագումարը չի առարկում, դրանք ուժի մեջ են մտնում այդ նույն Համագումարում նորից ընդունված Փաստաթղթերի հետ միաժամանակ: Դրանք անդամ երկրների կողմից վավերացվում են հնարավորինս կարճ ժամկետում, և վավերագրերը ի պահ են հանձնվում ըստ 26-րդ հոդվածում նշված կանոնի: