Հոդված 3
Հոդված 3
1. Սույն Կոնվենցիան վավերացնող յուրաքանչյուր անդամ պետություն ընդունում է կամ II բաժնի պարտավորությունները, որոնցով աշխատողների պահանջների պաշտպանությունը նախատեսվում է արտոնությունների միջոցով, կամ III բաժնի պարտավորությունները, որոնցով աշխատողների պահանջների պաշտպանությունը նախատեսվում է երաշխիքային հաստատությունների միջոցով, կամ էլ ընդունում է երկու բաժինների պարտավորությունները: Այդպիսի ընտրությունը պետք է նշվի վավերագրին կից հայտարարության մեջ:
2. Այն անդամը, որը սկզբնապես ընդունել է միայն սույն Կոնվենցիայի II բաժնով կամ III բաժնով նախատեսված պարտավորությունները, հետագայում կարող է Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկվող հայտարարությամբ ընդունել մյուս բաժնով նախատեսված պարտավորությունները:
3. Սույն Կոնվենցիայի երկու բաժիններով նախատեսված պարտավորություններն ընդունող անդամը գործատուի և աշխատողների առավել ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է սահմանափակել III բաժնի կիրառման ոլորտը որոշակի կատեգորիայի աշխատողների և տնտեսական գործունեության որոշակի ճյուղերի նկատմամբ: Այդ սահմանափակումները նշվում են ընդունման մասին հայտարարության մեջ:
4. III բաժնի պարտավորությունները վերը նշված երրորդ կետին համապատասխան սահմանափակող անդամը Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող իր առաջին զեկույցում նշում է այդպիսի սահմանափակման պատճառները: Հետագա զեկույցներում անդամը տեղեկացնում է աշխատողների այլ կատեգորիաների և տնտեսական գործունեության այլ ճյուղերի վրա սույն Կոնվենցիայի III բաժնով նախատեսված պաշտպանության հնարավոր տարածման մասին:
5. Սույն Կոնվենցիայի II և III բաժինների պարտավորություններն ընդունող անդամը աշխատողների և գործատուների առավել ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է II բաժնի կիրառման ոլորտից հանել այն պահանջները, որոնք պաշտպանվում են III բաժնին համապատասխան:
6. Անդամի կողմից սույն Կոնվենցիայի II բաժնի պարտավորությունների ընդունումը դադարեցնում է ipso jure «Աշխատավարձի պաշտպանության մասին» 1949 թվականի Կոնվենցիայի 11-րդ հոդվածից բխող պարտավորությունների գործողությունը:
7. Միայն սույն Կոնվենցիայի III բաժնով նախատեսված պարտավորություններն ընդունած անդամը Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ներկայացվող հայտարարությամբ կարող է դադարեցնել պարտավորությունների գործողությունը` կապված «Աշխատավարձի պաշտպանության մասին» 1949 թվականի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի այն մասով, որը վերաբերում է III բաժնի դրույթների հիման վրա պաշտպանության ենթակա պահանջներին: