Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Ներքոհիշյալ 2-րդ կետով նախատեսված բացառություններին և 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված սահմանափակումներին համապատասխան` սույն Կոնվենցիան կիրառվում է տնտեսական գործունեության բոլոր ճյուղերի և բոլոր վարձու աշխատողների նկատմամբ:

2. ործատուների և աշխատողների առավել ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո իրավասու մարմինը կարող է սույն Կոնվենցիայի II բաժնի կամ III բաժնի կամ էլ երկու բաժինների կիրառման ոլորտից հանել որոշակի կատեգորիայի աշխատողների, մասնավորապես, պետական ծառայողների` նրանց աշխատանքային հարաբերությունների հատուկ բնույթից ելնելով կամ սույն Կոնվենցիային համարժեք պաշտպանություն ապահովող այլ երաշխիքների առկայության դեպքում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան բացառություններից օգտվող անդամը Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համաձայն ներկայացվող իր զեկույցներում տեղեկություն է տրամադրում այդպիսի բացառությունների մասին` ներկայացնելով դրանց պատճառները:

Բ ա ժ ի ն II.

Աշխատողների պահանջների պաշտպանությունն արտոնությունների միջոցով

Պաշտպանված պահանջներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։