Հոդված 6
Հոդված 6
Արտոնություններն առնվազն տարածվում են աշխատողների հետևյալ պահանջների վրա.
ա) աշխատավարձի վրա` անվճարունակությանը կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցմանը նախորդող սահմանված ժամանակահատվածի համար, որը պետք է լինի ոչ պակաս, քան երեք ամիս,
բ) վճարովի արձակուրդների վճարումների վրա, որի իրավունքը ծագել է ինչպես անվճարունակության առաջացման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման տարվա ընթացքում, այնպես էլ կապված նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքի հետ,
գ) վարձատրվող այլ բացակայությունների դեպքում վճարման ենթակա գումարների վրա` անվճարունակությանը կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցմանը նախորդող սահմանված ժամանակահատվածի համար, որը պետք է լինի ոչ պակաս, քան երեք ամիս,
դ) աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ կապված` վճարման ենթակա արձակման նպաստների վրա:
Սահմանափակումներ