Հոդված 12
Հոդված 12
Սույն Կոնվենցիայի III բաժնի հիման վրա պաշտպանության ենթակա աշխատողների պահանջներն առնվազն ներառում են.
ա) աշխատավարձը` անվճարունակությանը կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցմանը նախորդող սահմանված ժամանակահատվածի համար, որը պետք է լինի ոչ պակաս, քան ութ շաբաթ,
բ) վճարովի արձակուրդների վճարումները, որի իրավունքը ծագել է անվճարունակությանը կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցմանը նախորդող սահմանված այն ժամանակահատվածում կատարված աշխատանքի հետ, որը պետք է լինի ոչ պակաս, քան վեց ամիս,
գ) վարձատրվող այլ բացակայությունների դեպքում վճարման ենթակա գումարները` անվճարունակությանը կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցմանը նախորդող սահմանված ժամանակահատվածի համար, որը պետք է լինի ոչ պակաս, քան ութ շաբաթ,
դ) աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ կապված` վճարման ենթակա արձակման նպաստները: