Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը
1. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը (այսուհետ` վերահսկիչ պալատ) բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմին է:
2. Վերահսկիչ պալատն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:
3. Վերահսկիչ պալատը դատարանում կարող է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Վերահսկիչ պալատի նստավայրը Երևան քաղաքն է: