Հոդված 10
Հոդված 10
Ուժի մեջ մտնելը և դադարեցումը
10.1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար Կողմերի ազգային օրենսդրությամբ պահանջվող ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:
10.2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը կամ դուրս գալ դրանից` այդ մասին մյուս Կողմին 90 օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով:
10.3. Եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցվել է կամ Կողմերից որևէ մեկը դուրս է եկել Համաձայնագրից, Կողմերը, անհրաժեշտության դեպքում, պետք է սույն Համաձայնագրից բխող երկկողմ ֆինանսական պարտավորությունները, հայցապահանջները, վեճերը և անվտանգության խնդիրները կարգավորելու նպատակով բանակցություններ վարեն:
Կատարված է Ռիգա քաղաքում, 2005թ. հունիսի 6-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը՝ հայերեն, լատիշերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 19-ից: