Հոդված 9
Հոդված 9
Փոփոխություններ և վեճեր
9.1. Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով՝ Կողմերը պետք է անցկացնեն խորհրդակցություններ և, անհրաժեշտության դեպքում, վերանայեն Համաձայնագիրը:
9.2. Սույն Համաձայնագրի մեջ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը համարվող գրավոր արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով:
9.3. Սույն Համաձայնագիրը չպետք է հակասի Կողմերի ազգային օրենսդրությանը կամ միջազգային իրավունքի նորմերին: Հակասության դեպքում միջազգային իրավունքի նորմերն ու ազգային օրենսդրությունը կգերակայեն: Հակասությունների առաջացման դեպքում Կողմերը կտեղեկացնեն միմյանց:
9.4. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կատարման հետ կապված տարաձայնությունները Կողմերը կլուծեն միմյանց միջև խորհրդատվությունների ու բանակցությունների միջոցով և չեն դիմի որևէ ազգային կամ միջազգային ատյանի կամ երրորդ կողմի: