Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Համագործակցության ոլորտները

2.1. Կողմերի միջև համագործակցությունը ներառում է հետևյալ ոլորտները.

- ՆԱՏՕ-ի և ԳՀԽ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցության վերաբերյալ փորձի փոխանակում,

- բազմազգ զինվորական ստորաբաժանումների կազմավորման և գործունեության խնդիրների վերաբերյալ փորձի փոխանակում,

- զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն,

- զինված ուժերի համար օրենսդրական դաշտի ձևավորում,

- պաշտպանական քաղաքականություն և ռազմավարություն,

- պաշտպանական պլանավորում և բյուջետավորում,

- զինված ուժերի ղեկավարում, վերահսկում և հաղորդակցություն,

- միջազգային խաղաղապահ և մարդասիրական գործողություններ,

- շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ և աղտոտման վերահսկում,

- քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորում,

- թիկունքային ապահովում,

- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

2.2 Սույն հոդվածի 2.1 կետում նշված համագործակցությանն առնչվող կոնկրետ խնդիրները կարող են կարգավորվել սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։