Հոդված 4
Հոդված 4
Պլանավորում և իրականացում
4.1. Սույն Համաձայնագրի հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը պետք է մշակվի հաջորդ տարվա համագործակցության ամենամյա պլանը:
4.2. Համագործակցության ամենամյա պլանը պետք է մշակվի Կողմերի նախապես ներկայացված առաջարկների հիման վրա:
4.3. Համագործակցության ամենամյա պլանում նախատեսված յուրաքանչյուր միջոցառման համար յուրաքանչյուր Կողմ կնշանակի շփման կետ: