Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Ֆինանսական կարգավորումներ

5.1. Այցելող Կողմը հոգում է դեպի հյուրընկալող Կողմի պետության տարածքը և հետադարձ ուղղությամբ ճանապարհածախսը, ինչպես նաև գործուղման և ապահովագրական ծախսերը:

5.2. Հյուրընկալող Կողմը հոգում է իր պետության տարածքում տրանսպորտային, կեցության և սննդի ծախսերը:

5.3. Հյուրընկալող Կողմը հոգում է անհետաձգելի բժշկական և ատամնաբուժական օգնության ու սպասարկման ծախսերը: Այլ բժշկական և ատամնաբուժական օգնության ու սպասարկման ծախսերը հոգում է Այցելող Կողմը:

Փոխադարձության այս հիմնական սկզբունքը չի կարող կիրառվել օժանդակ անձնակազմով (վարորդներ, թարգմանիչներ և այլն) հանդերձ, ավելի քան 10 հոգուց բաղկացած խմբերի նկատմամբ: Այս խմբերի նկատմամբ կիրառելի ֆինանսավորման ընթացակարգերը կկարգավորվեն Կողմերի միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ՝ դեպքից դեպք սկզբունքով:

ՀՈԴՎԱԾ 6

Իրավազորություն և հայցապահանջներ

6.1. Կողմերի քրեական և կարգապահական իրավազորությունն իրենց անձնակազմերի նկատմամբ կկարգավորվի ՆԱՏՕ/ԳՀԽ ԶՈՒԿՀ-ի դրույթների համաձայն:

6.2. Հայցապահանջները կբավարարվեն ՆԱՏՕ/ԳՀԽ ԶՈՒԿՀ-ի դրույթների համաձայն:

6.3. Հայցապահանջները և սույն հոդվածով նախատեսվող այլ տեղեկատվության փոխանակումը կիրականացվի 4-րդ հոդվածում նշված Կողմերի շփման կետերի միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։