Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունները

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունները

Հանրապետության Նախագահը՝

ա) ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման կազմակերպման գործընթացը.

բ) սույն օրենքի համաձայն` սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի լիազորությունները, ինչպես նաև վերահսկում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը.

գ) սահմանում է ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման կարգն ու նրանց խնդիրները, ինչպես նաև Հայաստանի փրկարար ծառայության և այլ ոչ պետական փրկարար ուժերի խնդիրները.

դ) կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.

ե) սահմանում է ռազմական դրության գործողության ժամկետի ընթացքում զինվորական ծառայություն անցնելու կարգը.

զ) ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն ծավալած կուսակցությունների գործունեությունը կասեցնելու նպատակով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կարող է դիմել սահմանադրական դատարան.

է) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։