Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների սահմանները

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների սահմանները

Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները և ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների փոփոխությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք համարժեք են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներին, ինչպես նաև պետք է համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին և բխեն ռազմական դրության պայմաններում (արտակարգ իրավիճակներում) պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։