Հոդված 9. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները
Հոդված 9. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները
1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության և այլ պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները կիրառվում են հետևյալ միջոցառումների իրականացման նպատակով.
ա) հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովում.
բ) ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.
գ) բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
դ) անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների բացահայտում, կանխում և խափանում.
ե) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովում.
զ) սույն օրենքով սահմանված ռազմական դրության ռեժիմի ապահովմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում:
3. Ռազմական դրություն հայտարարված տարածքում պատերազմական գործողություններ իրականացվելու դեպքում սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրագործումը Հանրապետության Նախագահի հրամանագրով կարող է վերապահվել զինվորական կառավարման մարմիններին: