Անցնել բովանդակությանը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լրացուցիչ արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Տերմինների օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Տերմինների օգտագործումը

Սույն Արձանագրության նպատակների համար`

1. «միջնորդ դատավոր» տերմինը հասկացվում է սույն Արձանագրության անդամ պետությունների ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանմամբ, բայց ամեն դեպքում ներառում է այն անձին, որն արբիտրաժային պայմանագրի ուժով կոչված է կայացնելու իրավաբանորեն պարտադիր որոշում պայմանագրի Կողմերի կողմից իրեն ներկայացված վեճի առնչությամբ.

2. «արբիտրաժային պայմանագիր» տերմինը նշանակում է` ներպետական օրենսդրությամբ ճանաչված պայմանագիր, որով Կողմերը համաձայնում են վեճը ներկայացնել միջնորդ դատավորին` որոշում կայացնելու համար.

3. «երդվյալ ատենակալ» տերմինը հասկացվում է սույն Արձանագրության անդամ պետությունների ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանմամբ, բայց ամեն դեպքում ներառում է այն անձին, որը մասնագետ չէ և գործում է որպես կոլեգիալ մարմնի անդամ, որը դատավարության շրջանակներում պարտավոր է ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ որոշում կայացնել.

4. այն դեպքում, երբ դատավարությանը ներգրավված են օտարերկրյա միջնորդ դատավորներ կամ երդվյալ ատենակալներ, քրեական հետապնդում իրականացնող պետությունը միջնորդ դատավոր կամ երդվյալ ատենակալ հասկացությունները կարող է կիրառել միայն այնքանով, որքանով դա համատեղելի է իր ներպետական իրավունքի հետ:

Գ լ ու խ II

Ազգային մակարդակում ձեռնարկվելիք միջոցներ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։