Հոդված 3
Հոդված 3
1. Երբ Գործակալության Գլխավոր տնօրենը կամ որևէ պաշտոնյա կամ ծառայող, ործակալության Կանոնադրության 14-րդ հոդվածում նախատեսված Անձնակազմի կանոնակարգերին կամ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ-ի Մաստրիխտի կենտրոնի անձնակազմի ծառայության ընդհանուր պայմաններին համապատասխան, անդամ պետության կողմից հարկվում է Կազմակերպության կողմից իրեն վճարվող աշխատավարձի և պարգևատրման համար, շահագրգիռ անդամ պետությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում հարկերի գումարի առնչությամբ հնարավորինս ճիշտ ֆինանսական ներդրում կատարելու համար Կազմակերպության համապատասխան բյուջե:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվի Կազմակերպության կողմից վճարվող կենսաթոշակների և ամենամյա եկամուտների նկատմամբ: