Հոդված 8
Հոդված 8
1. Սույն Արձանագրությունը բաց է ցանկացած չստորագրած պետության միանալու համար, որը Կոնվենցիային միանալու խնդրանքով դիմում է 41-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Հանձնաժողովի` վերոնշյալ 41-րդ հոդվածում պայմանավորված համաձայնությունը վերաբերում է նաև շահագրգիռ պետության` սույն Արձանագրությանը միանալուն:
3. Սույն Արձանագրությանը միանալու մասին փաստաթուղթը ի պահ կհանձնվի այն նույն ժամանակ, երբ Կոնվենցիային միանալու մասին փաստաթուղթը կհանձնվի Բելգիայի Թագավորության Կառավարությանը, որը կծանուցի այդ մասին մյուս ստորագրած և միացած պետությունների կառավարություններին:
4. Սույն Արձանագրությանը միանալը ուժի մեջ է մտնում նույն օրը, ինչ Կոնվենցիային միանալը:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ ձևով կազմված իրենց լիազորությունները ներկայացնելուց հետո, ստորագրեցին սույն Արձանագրությունը և կնքեցին այն:
Կատարված է Բրյուսել քաղաքում 1970 թվականի հուլիսի 6-ին` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և հոլանդերեն, մեկ օրինակով, որը ի պահ կհանձնվի Բելգիայի Թագավորության Կառավարության արխիվներին, որն էլ հաստատված պատճենները կփոխանցի բոլոր ստորագրած պետություններին: Տարաձայնությունների դեպքում ֆրանսերեն տեքստը կգերակայի:
Արձանագրությունը ուժի մեջ է մտել 2006թ. մարտի 1-ին: