Անցնել բովանդակությանը

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

Լրացուցիչ արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Առանց վնաս հասցնելու Կոնվենցիայի 21-րդ և 22-րդ հոդվածներում սահմանված իրավունքների վերականգնմանը, երբ Կազմակերպությունը իր պաշտոնական գործողությունները իրականացնելիս կատարում է գույքի էական ձեռքբերում կամ նշանակալի արժողության ծառայություններ է մատուցում, որոնց հետ կապված ոչ ուղղակի տուրքեր, հարկեր կամ գանձումներ են (ներառյալ ներմուծումից գանձվող այնպիսի տուրքերը, հարկերը կամ գանձումները, որոնք տարբերվում են Կոնվենցիայի 22-րդ հոդվածի 1-ին կետում նշվածներից) վճարվել կամ վճարվելու են, անդամ պետությունների կառավարությունները, ըստ հնարավորության, համապատասխան գործողություններ կձեռնարկեն Կազմակերպությանը նման տուրքերի, հարկերի և գանձումների դիմաց փոխհատուցման համար՝ Կազմակերպությանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու կամ այդ տուրքերի, հարկերի կամ գանձումների գումարներից Կազմակերպությանը ազատելու միջոցով:

2. Ինչ վերաբերում է Կազմակերպության կողմից անդամ պետություններին արված վճարումներին, այդ պետությունների կողմից կատարված կապիտալ ներդրումների հետ կապված, քանի որ դրանց արժեքը փոխհատուցվում է Կազմակերպության կողմից, ապա նշված պետությունները կերաշխավորեն, որ Կազմակերպությանը ներկայացված տվյալ գումարների նրանց հայտարարությունները չեն ներառում տուրքեր, հարկեր կամ գանձումներ, որոնցից Կազմակերպությունը ազատվել է կամ որոնց դիմաց նրան փոխհատուցում է տրվել, կամ որոնց համար Կազմակերպությանը ֆինանսական ավանդներ են հատկացվել, եթե Կազմակերպությունը ինքն է կատարել այդ ներդրումները:

3. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվի հասարակությանը ցուցաբերվող ծառայությունների համար որպես վճար գանձվող տուրքերի, հարկերի կամ գանձումների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։