Հոդված 11
Հոդված 11
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը և տևողությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ գրավոր ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու ծանուցումներից վերջինի ստացման ամսաթվից:
2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կլինի 15 (տասնհինգ) տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական հնգամյա ժամանակահատվածներով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը մյուս Պայմանավորվող կողմին նշված ժամկետի լրանալուց առնվազն 12 (տասներկու) ամիս առաջ գրավոր չծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Սույն Համաձայնագրում կարող են կատարվել ուղղումներ Պայմանավորվող կողմերի գրավոր փոխադարձ համաձայնությամբ: Ցանկացած ուղղում ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ գրավոր կծանուցի մյուս Պայմանավորվող կողմին այդպիսի ուղղման ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական բոլոր ընթացակարգերի կատարման մասին:
4. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամկետը, և որոնք գտնվում են նրա կարգավորման ոլորտում, սույն Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները կմնան ուժի մեջ նրա դադարեցման ամսաթվից հետո հաջորդ տասնհինգ 15 (տասնհինգ) տարիների ընթացքում:
Կատարված է Երևան քաղաքում, 2001թ. սեպտեմբերի 15-ին` երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. փետրվարի 8-ից: