Հոդված 5
Հոդված 5
Վճարումների փոխանցում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ երաշխավորում է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին նրանց կողմից բոլոր հարկային պարտավորությունների կատարումից հետո ներդրումների հետ կապված բոլոր վճարումների ազատ փոխանցում արտասահման, և, մասնավորապես.
ա) եկամուտները,
բ) երկու Պայմանավորվող կողմերի կողմից որպես ներդրում ճանաչվող փոխառությունների և վարկերի մարման դիմաց վճարվող գումարները, ինչպես նաև հաշվարկված տոկոսները,
գ) ներդրումների ամբողջական կամ մասնակի լուծարումից կամ վաճառքից ստացվող միջոցները,
դ) սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցման գումարները,
ե) աշխատավարձերը և այլ դրամական պարգևները, որոնք ստացվել են մյուս Պայմանավորվող կողմի այն ներդրողի և ֆիզիկական անձանց կողմից, որոնց թույլատրված է ներդրումների հետ կապված աշխատել առաջին Պայմանավորվող կողմի տարածքում:
2. Փոխանցումները իրականացվում են առանց ուշացումների, ազատ փոխարկելի արժույթով, փոխանցման իրականացման օրվա փոխանակման դրույքաչափով` համաձայն այն Պայմանավորվող կողմի արժութային կարգավորման օրենսդրության, որի տարածքում իրականացվել են ներդրումները: