Հոդված 3
Հոդված 3
Օտարում
1. Պայմանավորվող կողմերից մեկի նեդրողների կողմից կատարված ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ենթակա չեն հարկադիր առգրավման միջոցառումների` ըստ հետևանքների հավասարազոր սեփականազրկման կամ ազգայնացման (այսուհետև` սեփականազրկում), բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցառումները իրականացվում են կարգի պահպանման դեպքում, հասարակության շահերից ելնելով, այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացվում են առանց խտրականության և ուղեկցվում են արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցման վճարմամբ:
2. Փոխհատուցումը պետք է համապատասխանի սեփականազրկված ներդրումների շուկայական արժեքին` հաշվարկված սեփականազրկման փաստացի իրականացման կամ նախատեսվող սեփականազրկման մասին պաշտոնապես հայտնի դառնալու պահից: Փոխհատուցումը վճարվում է առանց ուշացման, ազատ փոխարկելի արժույթով և ազատորեն փոխանցվում է մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք: Սեփականազրկման պահից մինչև վճարման պահը փոխհատուցման գումարին կգումարվեն շուկայական հիմքով ձևավորված առևտրային դրույքաչափով տոկոսներ, բայց դոլարային վեցամսյա վարկի գծով` LIBOR տոկոսադրույքից ոչ պակաս: