Հոդված 7
Հոդված 7
Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերի կարգավորումը
1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև վեճերը, որոնք ծագում են առաջին Պայմանավորվող կողմի տարածքում` տվյալ ներդրողի ներդրման հետ կապված, ներառյալ վեճերը` կապված սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցման վճարումների չափի, պայմանների կամ վճարման կարգի կամ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված վճարումների փոխանցումների իրականացման կարգի հետ, հնարավորության սահմաններում լուծվում են բանակցությունների միջոցով:
2. Եթե վեճը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով վեճի կողմերից յուրաքանչյուրի` այն բանակցային ճանապարհով լուծելու խնդրանքի ամսաթվից սկսած 6 (վեց) ամսվա ընթացքում, ապա այն ներդրողի ցանկությամբ կարող է ներկայացվել այն Պայմանավորվող կողմի իրավասու դատավարության կամ էլ միջնորդ դատարանի (արբիտրաժի) դիտարկմանը, որի տարածքում կատարվել են ներդրումներ, կամ ad hoc արբիտրաժային դատարան` համաձայն ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի կողմից հաստատված Արբիտրաժային կանոնների (UNCITRAL), կամ` Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, որը ստեղծվել է համաձայն 1965թ. մարտի 18-ին Վաշինգտոնում ստորագրված` Պետությունների և այլ պետությունների ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ներդրումային վեճերի կարգավորման Կոնվենցիայի, նշված Կոնվենցիայի դրույթներին համապատասխան վեճի կարգավորման համար (պայմանով, որ այն ուժի մեջ է մտել երկու Պայմանավորվող կողմերի համար), կամ` Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի Լրացուցիչ կանոններին համապատասխան (այն դեպքում, եթե Կոնվենցիան ուժի մեջ չի մտել երկու Պայմանավորվող կողմերի կամ նրանցից մեկի համար):
3. Միջնորդ դատարանի վճիռը վերջնական և պարտադիր է վեճին մասնակից երկու կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է ապահովել այդպիսի վճռի կատարումը` իր օրենսդրությանը համապատասխան: