Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը

1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերը լուծում են բանակցությունների ճանապարհով: Եթե այդ ճանապարհով վեճը չի կարգավորվել բանակցությունների սկիզբ առնելուց 6 (վեց) ամսվա ընթացքում, ապա ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով վեճը կներկայացվի միջնորդ դատարանին:

2. Յուրաքանչյուր առանձին դեպքի համար ստեղծվում է միջնորդ դատարան, որի համար արբիտրաժային դատավարության մասին ծանուցում ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է միջնորդ դատարանի մեկ անդամ: Այնուհետև այդ երկու անդամները ընտրում են երրորդ երկրի քաղաքացու, որը դատարանի առաջին երկու անդամների նշանակման օրից 1 (մեկ) ամսվա ընթացքում երկու Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ նշանակվում է միջնորդ դատարանի նախագահ:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, ապա այլ պայմանավորվածության բացակայության դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահին` այդ նշանակումներն իրականացնելու խնդրանքով: Եթե Միջազգային դատարանի նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ այլ պատճառներով չի կարող իրականացնել նշված խնդրանքը, ապա անհրաժեշտ նշանակումներն իրականացնել առաջարկվում է Միջազգային դատարանի նախագահի տեղակալին: Եթե Միջազգային դատարանի նախագահի տեղակալը նույնպես հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ այլ պատճառներով չի կարող իրականացնել նշված խնդրանքը, ապա անհրաժեշտ նշանակումներն իրականացնել առաջարկվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի այլ անդամի, ում պաշտոնը հաջորդում է վերոհիշյալ անձանց, և որը չի հանդիսանում որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի:

4. Միջնորդ դատարանն իր որոշումն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումը վերջնական է և պարտադիր Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է իր կողմից նշանակված դատարանի անդամի գործունեության և միջնորդ դատարանում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Դատարանի նախագահի գործունեության հետ կապված, ինչպես նաև այլ ծախսերը Պայմանավորվող կողմերը կրում են հավասարաչափ: Սակայն դատարանը իր որոշման մեջ կարող է նախատեսել, որ Պայմանավորվող կողմերից մեկը կրի ծախսերի ավելի մեծ մասը, և այդ որոշումը պարտադիր կլինի Պայմանավորվող կողմերի համար: Միջնորդ դատարանը ինքն է սահմանում իր գործողությունների ընթացակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։