Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող և (կամ) ստացված` մտավոր գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը Կողմերից և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցներից մեկի կողմից ճանաչվել է կոնֆիդենցիալ, որպես այդպիսին կճանաչվի նաև մյուս Կողմի և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակցի կողմից:

Այդպիսի տեղեկատվությունը հատուկ կնշվի պայմանագրում (կոնտրակտում). ընդ որում` պայմանագրում (կոնտրակտում) կսահմանվեն դրա մասնակիցների` կոնֆիդենցիալության ռեժիմի ապահովման փոխադարձ պարտավորությունները և գործնական միջոցները: Այդպիսի տեղեկատվության կրիչների վրա դրվում է «կոնֆիդենցիալ» նշումը: Կողմերը և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցները սահմանափակում են կոնֆիդենցիալ տեղեկատվությանը հասանելիության իրավունք ունեցող անձանց քանակը:

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող ցանկացած տեղեկատվություն օգտագործվում է բացառապես սույն Համաձայնագրի նպատակներով:

Կողմերի և (կամ) պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցների միջև կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանցման փաստերը արձանագրվում են փաստաթղթերով:

Հայաստանի Հանրապետությունում պետական և ծառայողական գաղտնիք կազմող կամ Ռուսաստանի Դաշնությունում պետական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխադարձ փոխանցման և պահպանման կարգը սահմանվում է 2002 թ. նոյեմբերի 5-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։