Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի լիազորված մարմիններն են.
հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը,
ռուսական կողմից` Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը:
Սույն Համաձայնագրի իրականացման լիազորությունները այլ լիազորված մարմնի փոխանցելու կամ լիազորված մարմնի անվանափոխության դեպքում համապատասխան Կողմը այդ մասին տեղեկացնում է մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով:
Կողմերը և Կողմերի լիազորված մարմինները հսկողություն են իրականացնում պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցների գործունեության նկատմամբ սույն Համաձայնագրի դրույթների կատարման առումով` Կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: