Հոդված 4
Հոդված 4
Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է.
օգտագործվող և ձեռք բերված մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի համաձայնեցմամբ,
մտավոր գործունեության արդյունքների օգտագործման բնագավառում իրավախախտումների կանխման ուղղությամբ միջոցառումների իրականացմամբ,
Կողմերից մեկի կամ պայմանագրի (կոնտրակտի) մասնակցի կողմից մյուս Կողմի կամ պայմանագրի (կոնտրակտի) մասնակցի հարցմամբ
մտավոր գործունեության արդյունքների օգտագործման կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի տրամադրման միջոցով,
մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության հարցերով փորձի փոխանակմամբ,
միջազգային համագործակցության փորձի, ինչպես նաև Կողմերից յուրաքանչյուրի պետության` մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերի մասին այլ միջազգային պայմանագրերին մասնակցության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով, եթե դա չի հակասում այլ պետությունների նկատմամբ Կողմերի պետությունների ստանձնած պարտավորություններին,
Կողմերի կողմից համաձայնեցված համագործակցության այլ ձևերով: