Հոդված 11
Հոդված 11
Կողմերը և (կամ) պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցները որոշում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության արդյունքում ստացված` մտավոր գործունեության արդյունքների արտոնագրման կամ դրանց` որպես կոնֆիդենցիալ տեղեկատվություն պահպանելու նպատակահարմարությունը:
Պահպանող փաստաթղթերի տրամադրման համար Կողմերի և (կամ) պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցների կողմից հայտագրերի ներկայացումը կատարվում է հետևյալ կարգով.
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` մտավոր գործունեության արդյունքների վերաբերյալ պահպանող փաստաթղթերի տրամադրման հայտագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան` նման հայտագրերը քննարկելու լիազորություն ունեցող գործադիր իշխանության մարմնին:
Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված` մտավոր գործունեության արդյունքների վերաբերյալ պահպանող փաստաթղթերի տրամադրման հայտագրերը տրվում են Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համապատասխան` նման հայտագրերը քննարկելու լիազորություն ունեցող գործադիր իշխանության դաշնային մարմիններին: