Հոդված 15
Հոդված 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության հերթական ժամանակահատվածը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրով նախատեսված` չավարտված պարտավորությունների կատարման ընթացքի վրա, եթե Կողմերն այլ բան չպայմանավորվեն:
Կատարված է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, Երևան քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. օգոստոսի 31-ից: