Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում պայմանագիր (կոնտրակտ) կնքելիս պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցները սահմանում են.

մտավոր գործունեության արդյունքները, որոնք ենթադրվում է, որ կստեղծվեն կամ կօգտագործվեն պայմանագրի (կոնտրակտի) կատարման ժամանակ, և մտավոր գործունեության ստացված արդյունքների նկատմամբ իրավունքների բաշխումը,

պայմանագրի (կոնտրակտի) յուրաքանչյուր մասնակցի ավանդը դրա իրականացման գործում, ներառյալ մտավոր գործունեության օգտագործվող արդյունքները,

պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցների պարտավորությունները մտավոր գործունեության` օգտագործվող և ստացված արդյունքների իրավական պաշտպանության ապահովման ուղղությամբ,

Կողմերի պետությունների տարածքներում, ինչպես նաև երրորդ պետությունների տարածքներում մտավոր գործունեության` օգտագործվող և ստացված արդյունքների կիրառման տեսակները և ծավալները,

պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցներից յուրաքանչյուրի իրավունքները մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության ուղղությամբ` մյուս մասնակցի կողմից իր պարտավորությունների խախտման դեպքում,

պայմանագրի (կոնտրակտի) յուրաքանչյուր մասնակցի` կոնֆիդենցիալ տեղեկատվություն օգտագործելու իրավունքները և դրա պահպանության ապահովման ուղղությամբ փոխադարձ պարտավորությունները,

մտավոր գործունեության ստացված արդյունքների վերաբերյալ տեղեկությունների փոխանցման, փոխանակման և (կամ) հրապարակման կարգն ու պայմանները,

պայմանագրի (կոնտրակտի) մասնակիցներից մեկին այդ մասնակցին պատկանող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների ոչ օրինաչափ օգտագործման արդյունքում հասցված վնասի փոխհատուցման կարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։