Հոդված 5
Հոդված 5
Ժամկետանց պարտավորությունների գծով տուգանքները
Վերաձևակերպվող գումարների մարման կամ վերջիններիս վրա հաշվարկված տոկոսավճարների գծով ցանկացած վճարում սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն ժամանակին չկատարելու դեպքում կհամարվի ժամկետանց, և այդ պարտավորության վրա, մինչև դրա ամբողջական մարումը, կհաշվարկվի տուգանք տարեկան 4.5% դրույքաչափով` ելնելով տարին 360 օր հաշվարկով ժամկետանց օրերի փաստացի քանակից: