Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կոնսոլիդացիա

1. Սույն Համաձայնագրի համաձայն` կկոնսոլիդացվեն 2002 թվականի փետրվարի 12-ի Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի չկոնսոլիդացված գումարի (այսուհետ` Չկոնսոլիդացված գումար) հետևյալ բաղադրիչները.

ա) ներառյալ 2004 թվականի հունիսի 30-ի դրությամբ մարման ենթակա և Համաձայնեցված արձանագրության ստորագրման պահի դրությամբ չվճարված Չկոնսոլիդացված գումարի հիմնական գումարի մարման և տոկոսավճարների (այդ թվում` տուգանքների) գծով պարտքի հարյուր տոկոսը,

բ) սկսած 2004 թվականի հուլիսի 1-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ մարման ենթակա և Համաձայնեցված արձանագրության ստորագրման պահի դրությամբ չվճարված Չկոնսոլիդացված գումարի հիմնական գումարի մարման և տոկոսավճարների գծով պարտքի հարյուր տոկոսը:

2. Չկոնսոլիդացված գումարի գծով պարտքը, որը կոնսոլիդացվել է սույն հոդվածի 1-ին կետի համաձայն (այսուհետ` Վերաձևակերպվող գումարներ), նշված է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հմ. 1 հավելվածում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։