Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-135-Ն) 3-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «ա» ենթակետը «դրամը» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով.

բ) 2-րդ կետի «ա» ենթակետը «մետաղադրամների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հուշադրամների) բառերով.

գ) 2-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

դ) 3-րդ կետի «բ» ենթակետից հանել «և վճարման վճարային փաստաթղթերը» բառերը.

ե) 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը,».

զ) 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) ապրանքների (գույքի) օտարման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման, ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումները, ինչպես նաև կարճաժամկետ վարկերի և փոխառությունների տրամադրումը,».

է) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) վարկերի և փոխառությունների դիմաց վճարվող տոկոսները և այլ ներդրումների դիմաց վճարվող շահաբաժիններն ու այլ վճարումները,».

ը) 13-րդ կետը «դիլերային» բառից հետո լրացնել «-բրոքերային» բառով, «դիլերներ» բառից հետո՝ «-բրոքերներ» բառով, «վարկային կազմակերպությունները» բառերից հետո՝ «վճարահաշվարկային կազմակերպությունները,» բառերով, «ինչպես նաև Կենտրոնական բանկի» բառերը հանել.

թ) 13-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 14-17-րդ կետեր՝

«14) գնանշում է համարվում ցանկացած ապրանքի (գույքի), ծառայության, գույքի օգտագործման, աշխատանքի կատարման կամ աշխատավարձի և (կամ) դրան հավասարեցված վճարումների գնի, արժեքի կամ վարձատրության չափի հայտարարումը, ամրագրումը, սահմանումը կամ որևէ ձևով այլ անձանց հայտնելը.

15) սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ՝ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ.

16) առևտրի կենտրոն՝ առևտրի իրականացման կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող առևտրի օբյեկտների համախումբ.

17) առևտրի իրականացման կազմակերպիչ՝ առևտրի կենտրոնի աշխատանքները կազմակերպող և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչի համար սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։