Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի 10-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի «լիցենզավորվող» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով.

բ) 2-րդ մասի «լիցենզավորվող» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով.

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ մաս՝

«7.1. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է, որպես լրացուցիչ պատասխանատվության միջոց, զրկել լիցենզավորված անձի ղեկավարին կամ լիցենզավորված անձի աշխատակցին Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից, որը կարող է կիրառվել յուրաքանչյուր պատասխանատվության միջոցի հետ միասին:».

դ) 10-րդ մասը «դիլերային» բառից հետո լրացնել «-բրոքերային» բառով, «կամ արտարժույթի դիլերային» բառերից հետո` «-բրոքերային» բառով, «իրականացնելու արտարժույթի դիլերային» բառերից հետո` «-բրոքերային» բառով, «ճանաչելու պահից» բառերից հետո` «, լիցենզավորված անձի ղեկավարի կամ լիցենզավորված անձի աշխատակցի՝ Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից զրկելու պահից» բառերով, իսկ «անձն» բառը փոխարինել «անձը (այդ թվում` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահին տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցը)» բառերով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2007 թ. հունվարի 16

Երևան

ՀՕ-39-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։